Ֆուտբոլիստը խաղի ժամանակ կորցրել է գիտակցությունը
Իսրայելցի 25-ամյա հարձակվող Մունաս Դաբբուրը «Ռեդ Բուլլ Զալցբուրգ»- «Ավստրիա» խաղի ժամանակ կորցրել է գիտակցությունը: Այս մասին գրում է Life.ru-ն:
Հանդիպման ավարտին Դաբբուրը մոտեցել է պաշտպան Շտեֆան Շտանգլեմին և կորցրել է գիտակցությունը: Նա ավելի քան 4 րոպե գիտակցության չի եկել, ինչից հետո նրան անմիջապես տեղափոխել են հիվանդանոց, որտեղ բժիշկները ախտորոշել են ուղեղի փոքր ցնցում:
Հայտնի է, որ նրա վիճակը այժմ կայուն է, կյանքին վտանգ չի սպառնում:
Հիշեցնենք, որ խաղը ավարտվել է 5-0 հաշվով՝ օգուտ «Զալցբուրգի»: