Ավստրիայի նախագահը շնորհավորել է Արմեն Սարգսյանին
ՀՀ նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ավստրիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելլեն։
Ուղերձում մասնավորապես ասված է․
«Սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության նախագահ ընտրվելու կապակցությամբ:
Հայաստանը Ավստրիայի համար կարևոր գործընկեր է: Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումից անցած 25 տարվա ընթացքում թե՛ երկկողմ. թե՛ բազմակողմ մակարդակով մեր երկրների միջև հարաբերությունները բավականին դրական զարգացում են ապրել:
Ավստրիան մշտապես հանդես է եկել Եվրամիության և Հայաստանի միջև համագործակցության խորացման օգտին, ես ողջունել եմ 2017թ. նոյեմբերի 24-ին Բրյուսելում ԵՄ Արևելյան գործընկերության գագաթաժողովի շրջանակում համապարփակ ու ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի ստորագրումը: Այս տարվա երկրորդ կեսին ԵՄ-ի խորհրդում Ավստրիայի նախագահության ընթացքում մենք կգործադրենք բոլոր հնարավոր ջանքները, որպեսզի այդ գործընկերությունն էլ ավելի խորանա»: