Սելենա Գոմեսը հուզական կերպով արձագանքել է իր՝ բիկինիով լուսանկարը քննադատողներին (լուսանկարներ‚ տեսանյութ)
Սելենա Գոմեսի նոր՝ բիկինով լուսանկարին երկրպագուները շատ բուռն են արձագանքել: Աստղին քննադատել են ավելորդ քաշ ձեռք բերելու համար: Ոմանք նույնիսկ կասկածեցին նրան հղիության հարցում: Սելենան չի լռել և արձագանքել է իր արտաքին տեսքը քննադատողների: Ի պատասխան քննադատությունների՝ նա իր Instagram-ի էջում գրել է.
«Լինել կատարյալ ֆիզիկական կազմվածքով‚ որը շատ դեպքերում ծուղակի է նման‚ առասպել է‚ որին ձգտում են ժամանակակից բոլոր կանայք: Դա միֆ է գեղեցկության մասին: Դա հուսահատության և անինքնավստահության անվերջանալի մի շրջանակ է: Նրանք փորձում են անընդհատ հետևել անթերի գեղեցկության մասին հասարակության մեջ տպավորված կարծրատիպերին»:
Սելենան նաև հրապարակել է մի տեսանյութ‚ որտեղ զվարճանում է՝ առանց անհանգստանալու իր արտաքին տեսքի համար: