Amazon-ի ղեկավարը զբոսնել է ռոբոտ-շան հետ (լուսանկար)
Մոլորակի ամենահարուստ մարդկանցից մեկը նոր անսովոր շուն է ձեռք բերել:
Amazon-ի ղեկավարը՝ Ջեֆ Բեզոսը‚ MARS կոնֆերանսի ընթացքում զբոսնել է Boston Dynamics ռոբոտ-շան հետ: Նորեկի հետ լուսանկարը նա հրապարակել է Twitter-ի իր էջում: Այս մասին գրում է life.ru-ն:
Այնուհետև ռոբոտ ստեղծող ընկերությունը տեսանյութ էր հրապարակել‚ որտեղ ռոբոտ-շունը բացում էր դուռը և թույլ տալիս ղեկավարին ներս մտնել: Տեսանյութը մեկ ամսում YouTube-ում հավաքել է ավելի քան 9մլն դիտում:
Taking my new dog for a walk at the #MARS2018 conference. #BostonDynamics pic.twitter.com/vE6CXrvV3o
— Jeff Bezos (@JeffBezos) 19 марта 2018 г.