Հայտնի է Երևանից Տվեր ուղևորվող ավտոբուսի վթարի զոհի ինքնությունը
Երևանից Տվեր ուղևորված ավտոբուսի` Վորոնեժի շրջանում վթարի հետևանքով զոհի ինքնությունը հայտնի է: Նա ավտոբուսի ուղևոր՝ 1978 թ. ծնված Ս. Սուքիասյանն է: Վթարի հետևանքով մահացել է նաև ռուական բեռնատարի վարորդը:
Պատահարի պահին ավտոբուսում եղել է 50 ուղևոր` 2 վարորդն ու 48 ուղևորները: Կա 9 տուժած, որոնցից երեքի վիճակը բժիշկները գնահատում են ծանր:
Հայկական ավտոբուսի 40 ուղևորները տեղավորվել են Պավլովսկի շրջանի «Как дома» հյուրանոց:
Ավտոբուսը պատկանում էր կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող, մրցույթում հաղթած «Ման Տուր» ընկերությանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը մարտի 20-ին, ժամը 10:57-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 09:00-ի սահմաններում Մ-4 «Դոն» միջպետական ավտոճանապարհի 673-րդ կիլոմետրին տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են «Mercedes» մակնիշի 308 AF 61 պետհամարանիշով ավտոբուսը և բեռնատարը: