Անջելինա Ջոլին պատրաստվում է ամուսնանալ բրիտանացի միլիոնատիրոջ հետ
Դերասանուհի Անջելինա Ջոլին արդեն 3 անգամ ամուսանացել է‚ բայց ամուսնալուծությունը վերջին ամուսնուց՝ Բրեդ Փիթից‚ դեռևս պաշտոնապես ձևակերպված չէ:
Ջոլին դժվարությամբ է վերականգնվել Փիթի հետ բաժանումից հետո‚ բայց արդեն պատրաստվում է 4-րդ անգամ ամուսնանալ:
Աստղի ընտրությունը կանգ է առել բրիտանացի միլիոնատիրոջ վրա‚ ում անունը դեռևս չի նշվում: Life & Style ամսագրի փոխանցմամբ՝ Ջոլիի և միլիոնատիրոջ սիրավեպն սկսվել է ավելի քանի մեկ տարի առաջ: Նրանց ծանոթացրել է Ջորջ Քլունիի կինը՝ Ամալը:
«Էնջին այնքան սիրահարված է‚ որ շուտով 4-րդ անգամ կպսակադրվի: Սիրահարված դերասանուհին ինքն է առաջարկել ամուսնանալ»‚- իր խոսքում նշեց դերասանուհու մոտ ըւնկերներից մեկը:
Հիշեցնենք‚ որ դերասանուհին նախկինում ամուսնացած է եղել դերասաններ Ջոնի Լի Միլլերի‚ Բիլլի Բոբ Տորոնտոյի և Բրեդ Փիթի հետ: