Արման Մկրտումյանի նախկին խորհրդականին պաշտոն տվեցին Փաստաբանների պալատում
Արման Մկրտումյանի նախկին խորհրդականին պաշտոն տվեցին Փաստաբանների պալատում։
Երեկ՝ մարտի 19-ին փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը Պալատի աշխատակազմին է ներկայացրել Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի նորանշանակ տեղակալ Հունան Տեր-Վարդանյանին: ՓՊ պաշտոնական հաղորդագրության համաձայն, նա 2010 թվականից փաստաբան է, ինչպես նաև ՀՀ փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովի անդամ է:
Նշենք, որ Հունան Տեր-Վարդանյանը 2008-2012թթ. Եղել է ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի խորհրդականը՝ քաղաքացիական և վարչական գործերով: Նա, ի դեպ, Մկրտումյանի երկրորդ խորհրդականն է, որը Փաստաբանների պալատում պաշտոն է ստանում։ Նախկինում Արա Զոհրաբյանի առաջին տեղակալ էր նշանակվել Մկրտումյանի մեկ այլ խորհրդական Էմիլ Ամիրխանյանը։
ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանը, հիշեցնենք, բազմիցս փորձել է հերքել իր սերտ առնչությունները վճռաբեկ դատարանի նախագահի հետ։
Ի դեպ, հենց Հունան Տեր-Վարդանյանն էր փոխարինել Տիգրան Աթանեսյանին որպես Վլադիմիր Գասպարյանի փաստաբան, Աթանեսյանի գրասենյակի վրա կատարված հարձակումից հետո։