Բլոտն ամենուր է. քաղաքապետարանի սկանդալից հետո նոր հրահանգ է իջեցվել
Փետրվարի 19-ին Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը լրագրողների ուղեկցությամբ բացահայտել էր, որ վարորդների աշխատասենյակում պարբերաբար թղթախաղով են զբաղված:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներից մեկը, որ չցանկացավ անունը հրապարակել, պատմեց, թե նման սենյակ կա նաև կառավարությունում. այնտեղ առաջին հարկում հատկացված սենյակում ևս բլոտ են խաղում՝ ազատ ժամերին: Մեր աղբյուրների պնդմամբ` քաղաքապետարանի սկանդալից հետո հրահանգվել է կառավարությունում և մյուս պետական գերատեսչություններում հնարավորինս զերծ մնալ թղթախաղից` բավարարվելով բջջային հեռախոսներում եղած խաղերով: