Մենք մեր հերոսներին ցեխի մեջ շպրտելու, նրանց գետնին հավասարեցնելու քստմնելի սովորություն ունենք. հիմա էլ Զարուհին Վազգենի հիշատակի հետևից է ընկել
Մենք զարմանալիորեն ողջ պատմության ընթացքում մեր հերոսներին ցեխի մեջ շպրտելու, նրանց անարգանքը պղծելու, գետնին հավասարեցնելու ու, վերջապես, սպանելու քստմնելի սովորություն ունենք:
Տիգրանին որդիները դավաճանեցին, Պապին սպանեցին ու սկսեցին հիշատակն անարգել, Մլեհի կյանքին վերջ տվին, Մխիթարին սրախողխող արեցին քնած ժամանակ, Անդրանիկի հետևից վայնասուն ու հիսթերիա սկսվեց:
Այս ցանկը կարելի է շարունակել ու շարունակել: Հիմա էլ Զարուհին Վազգենի հիշատակի հետևից է ընկել: Ստալինը, որ միլիոնավոր մարդկանց կյանքերի հետ էր խաղում, այսօր Ռուսաստանի ամենավարկանիշային գործիչն է՝ Պետրոս Մեծից առավել: Երբ պիտի հասկանանք, որ յուրաքանչյուրն էլ, այնուամենայնիվ, մարդ է եղել՝ իր կատարած սխալներով: Բայց այս մի բուռ մնացած ժողովրդին ու երկրին Հերոսներ են պետք, իդեալներ:
Նարեկ Գալստյան. Ֆեյսբուք