Միթե՞ կարելի է կարելի է Վահագն Դավթյանին, Պ. Սևակին էլ բանաստեղծ անվանել, Մարինե Պետրոսյանին էլ
Հազար անգամ ներողություն եմ խնդրում Մարինե Պետրոսյանից:Ես հարգում եմ բոլորին,մանավանդ գրական-գեղարվեստական գործունեություն ծավալողներին,բայց սա ի՞նչ է.«Սարեր կանաչ խաղաղ
սարեր կանաչ խաղաղ
մեկի վրա մի քիչ ձյուն
սեմինար
աղվերան
լրագրողներ
շուն
ուզում եմ բանաստեղծություն գրեմ
բայց աչքերս փակվում են
սարեր կանաչ խաղաղ
լրագրողները չկան
մենակ շուն
վազում ա արդեն հասել ա
վերջին ոլորանին
ու չի լինի շուտով
կմնան սարերը կանաչ խաղաղ
մեկի վրա դեռ մի քիչ ձյուն
Մարինե Պետրոսյան»:
Ի՞նչ պատկերներ եք տեսնում այս «բանաստեղծությունը» կարդալիս: Մի՞թե կարելի է Վահագն Դավթյանին,Պ. Սևակին,Ե. Չարենցին էլ բանաստեղծ անվանել,նրանց ստեղծագործություններն էլ բանաստեղծություն կոչել և նրանց կողքին դնել այսպիսի եսիմինչ աջապսանդալը:Հնարավոր է' ես գրականությունից գլուխ չեմ հանում,խնդրում եմ,եթե կան մարդիկ,ում այս «բանաստեղծությունը» ինչ-որ բան է տալիս,թող ինձ ասեն,ես կհասկանամ: