Թող կաշառք տվողը ևս պատժվի. բանակի հաշվին 2 կողմն էլ միլիոններ է դիզել, բայց պատասխանատվության ենթարկվում է միայն պետական պաշտոնյան
ՊՆ պաշտոնյային տարիներ շարունակ կաշառք տված անձը բողոքել է նույն այդ պաշտոնյայի դեմ ու ձերբակալել են նրան։ Ուրեմն 2008 թվականից մինչև 2013 թվականը սեփական կամքով իր ՍՊԸ-ի ապրանքները ՊՆ-ին վաճառելու համար ՍՊԸ հիմնադիր և տնօրենը որոշակի չափով գումարներ է տվել գնման գործընթացը կատարող պաշտոնյային ու հետագայում տուժել է միայն պետական պաշտոն զբաղեցնողը իսկ կաշառք տվող անձը ոչ մի պատասխանատվության չի ենթարկվել։
Բանակի հաշվին գումար աշխատող բոլոր անձիք պետք է նույն հոդվածով դատվեն, անկախ նրանից տվողն են եղել , թե վերցնողը։ Թե չէ ստացվում է, որ տարիներ շարունակ բանակի հաշվին երկու կողմն էլ միլիոններ է դիզել, բայց պատասխանատվության ենթարկվում է միայն պետական պաշտոն զբաղեցնողը։
Թող կաշառք տվողը ևս պատժվի, հետո կտեսնենք, թե ինչքան կպակասեն նման դեպքերը, երբ համ առաջարկողը համ վերցնողը մտովի գիտակցեն, որ հետագայում բացահայտվելու դեպքում երկուսով նույն խցում են նստելու։
Աշոտ Ասատրյան. Ֆեյսբուք