Հենրիխ Մխիթարյանի հանդիպումը բժշկական համալսարանի ուսանողների և վիրավոր զինծառայողների հետ (լուսանկարներ)
Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այսօր, ինչպես հայտնի է, այցելել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, հանդիպել ուսանողների, բժշկական անձնակազմի հետ:
Այցի հիմնական նպատակը եղել է նաև վիրավոր և հաշմանդամ զինծառայողների հետ հանդիպումը:
Հիշեցնենք` հայ ֆուտբոլիստը 2017 թվականի Հայաստանի 10 լավագույն մարզիկների ցուցակում ընդգրկվելու համար ստացած ավտոմեքենան նվիրաբերել էր վիրավոր և հաշմանդամ զինծառայողների վերականգնողական կենտրոնին:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ներկայացնում է այսօրվա հանդիպման լուսանկարները: