Երևան, 18.Ապրիլ.2024, 00:00 |
Այս փաստերը ևս մեկ անգամ հաստատում են, որ սահ... Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված... Տեղի է ունենում ՀՀ կառավարության նիստը․ Ուղիղ... Նավթի գները նվազել են Մխիթար Հայրապետյանը կգործուղվի Սաուդյան Արաբի... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Աստղագուշակ` ապրիլի 18-ի համար G7-ի արտգործնախարարները կքննարկեն մի շարք հար... Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզ... Օտարերկրյա գործակալների մասին օրենքը Վրաստանի... Օսկանյանին սպասելիս․ «Հրապարակ» Աջակցություն կտրամադրվի նաև 2020 թ․ հետո Լեռն... Տնային կալանք ու 7 մլն դրամ գրավ․ դատարանը որ... Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշր... ԵՄ անդամակցության հարցն այլեւս անհաս ցանկությ... Հերթն Անահիտ Ավանեսյանինն է․ «Ժողովուրդ» Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է․ «Փաստ»... 20 երկիր Ուկրաինայի համար կես միլիոն արկ կգնի... ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարա... Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ»... Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը. «Հ... Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայ... Սանահինցիները «կանկախանան». «Հրապարակ» Երևանում ավտոտնակներ են ապամոնտաժվել (տեսանյո... Տեսահոլովակի պրեմիերա. Արամե, Մոնիկա Նազարյան... ԱՄՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանն իրենց գե... Քննարկվել են Հայաստանում ֆրանսերենի ուսուցման... Տիգրան Խաչատրյանն ընդունել է «Վեոլիա» ընկերու... Կերպարանափոխված Ջոնի Դեփը հիացրել է երկրպագու... Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա ազդեցության ... Նիդերլանդները փակում է գազի իր խոշոր հանքավայ... Վրաստանի նախագահը վետո կդնի «օտարերկրյա գործա... Հայաստանն առաջին անգամ օգնություն կստանա ԵՄ Խ... ԵՄ-ի արձագանքը Վրաստանում «Օտարերկրյա ազդեցու... «Էրեբունի» օդանավակայան տանող ավտոճանապարհին ... Անհայտ ավտոմեքենայի վարորդը 51-ամյա կնոջ է վր... Ֆրանսիայում դատարանը առգրավել է Վլադիմիր Պուտ... Սահմանվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը... Ի՞նչ հարկման համակարգեր են գործում Հայաստանու... Դարձի՛ր կադրային զինվորական՝ կերտելով ապահով ... Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը Գերմանիան զսպվածության կոչ է արել Իրանին և Իս... ՀՀ և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարներն ընդգծել... Արցախից Ռուսաստանի դուրս գալը էլ ավելի է մեծա... Լիտվան պատրաստ է ամեն կերպ աջակցել խաղաղությա... Քիմ Քարդաշյանը ցուցադրել է այս տարվա ամենաթրե... Գյումրիում քաղաքացին ընկել է նկուղը Իսրայելի ԱԳ նախարարը Բրիտանիայի և Գերմանիայի ... Հայտնի է՝ որքան է վաստակել Արման Ծառուկյանը U... Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳՆ-ների միջև տեղի են ո... Լիլիթ Մակունցն ու ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոն ք... Սամվել Վարդանյանի նկատմամբ կատարածն իշխանությ... Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ... 3-րդ հարկից վայր ընկած երեխայի վիճակը դեռ ծան... Կասեցվել է «Հայրենյաց Բարիքներ» ՍՊԸ-ին պատկան... Կոչ ենք անում Հայաստանի իրական ընդդիմադիրների... Դեսպան Աշոտ Սմբատյանն այցելել է Վրաստանի օլիմ... Վահագն Խաչատուրյանն ընդունել է Սիրիայի արտակա... Ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտ... ՆԳ նախարարությունում տեղի է ունեցել պարգևատրմ... Հարավային Կորեան մարտական հրաձգությամբ վարժան... Քաղաքաշինության կոմիտեի նախագահը հանդիպել է Կ... Գալիս է պահ, որ դու պետք է քեզ զոհաբերես հանո... Գյումրիում պարեկները կանխել են քաղաքացու ինքն... Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձ... Վարչապետն այցելել է Ոսկեպար, Կիրանց և Բերքաբե... ԱՄՆ-ն ընդլայնում է ՀՕՊ և հակահրթիռային համակա... «Ճանապարհային դեպարտամենտի» գործադիր տնօրենը ... ԱՊՀ երիտասարդության հարցերով խորհրդի նիստում ... Լոռիում 24-ամյա տղան 93-ամյա կնոջ նկատմամբ սե... Սամվել Վարդանյանի նկատմամբ հաշվեհարդարի բնույ... ԱՄՆ-ն օդային ճանապարհով օգնության նոր խմբաքան... ԱՄՆ ՄԶԳ-ն տեղեկագիր է հրապարակել Հայաստանին տ... Քննարկվել են անտառների պահպանության, ծավալներ... Վրաստանի խորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդուն... Եկել եմ Հայաստան՝ վերականգնելու հին ընկերությ... Մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվ... Ադրբեջանի սահմանապահ զորքերը պետք է տեղակայվե... 45,000 դոլարով Volkswagen ID 6` Արարատի քաղաք... ՔԿ-ն Սամվել Վարդանյանի նկատմամբ բռնություն կի... Արմավիրի Շահումյան գյուղի աղբավայրում հայտնաբ... Ժողովրդավարությունը մեր միակ անվտանգային համա... Նոր Նորք վարչական շրջանում զբոսայգիները հիմնա... Լեհաստանը հետախուզական մեքենաների առաջին խմբա... Նազելի Բաղդասարյանը՝ Ոսկեպարում, Կիրանցում, Բ... Օդի ջերմաստիճանը կշարունակի աստիճանաբար բարձր... Ռուս խաղաղապահներին դուրս բերելու որոշումը կա... ՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցվա... Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպա... Կարևորում եմ ազգային փոքրամասնությունների ավա... ՊՆ նախկին շենքը պայթեցվեց (լուսանկարներ) Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան ոգ... Լիլիթ Շաբոյանը նշանակվել է Էկոնոմիկայի նախարա... Դուբայ քաղաքը հեղեղվել է վերջին 75 տարվա ամեն... Մեկ օրում արձանագրվել է 15 ՃՏՊ. 1 մարդ զոհվել... Փաշինյանը եղել է Կիրանցում ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է Սաուդյան Արաբիայի կ... Վարչապետը ոսկեպարցիներին է ներկայացրել Ադրբեջ... Մեկնարկել է ՌԴ խաղաղապահների դուրսբերման գործ... Հայաստանի եվրոպական հեռանկարը հայտնվել է թյու...

ՌԴ-ից ամենամրցակցային պայմաններով զենք ձեռք բերելու պայմանավորվածություն ունենք, սակայն այլ հնարավորությունները նույնպես օգտագործելու ենք. Ս. Սարգսյան

Պարոնա՛յք գեներալներ և սպաներ,

Սպառազինության և ռազմական տեխնիկայի ձեռքբերումն ընթանում է ըստ պետական ծրագրի: Այս հարցում մեր հիմնական դաշնակիցը և գործընկերը Ռուսաստանի Դաշնությունն է, որն այսօր աշխարհում սպառազինության խոշորագույն մատակարարներից մեկն է, և որի հետ մենք ունենք հստակ պայմանավորվածություններ։ Դրանք մեզ հնարավորություն են տալիս ամենամրցակցային պայմաններով ձեռք բերելու արդիական սպառազինություն: Այլ հնարավորություններ մենք, իհարկե, նույնպես օգտագործելու ենք՝ հաշվի առնելով տարբեր երկրների հետ համագործակցության մեր հեռանկարները:
Սպառազինությունների մրցավազքում մենք վարում ենք ոչ թե քանակին քանակով հակադարձելու քաղաքականություն, այլ շեշտը դնում ենք սպառազինության արդյունավետության վրա: Մենք մեր ձեռքի տակ ունենք և մշտապես ունենալու ենք անհրաժեշտ միջոցներ անհրաժեշտ պահին հակառակորդին զսպելու համար: Երբ մենք խոսում ենք զսպման մասին, բնական է, որ դա չի նշանակում հարձակումը կասեցնել, դա ավելին է նշանակում՝ ամեն պահի հասցնել այնպիսի հակահարձակողական հարվածներ, որպեսզի նրանք այլևս ցանկություն չունենան խախտելու դեռևս 1994-95թթ. ստորագրած պայմանագրի պարտավորություններն ու դրույթները

Անհրաժեշտ է բարձրացնել յուրաքանչյուր զինծառայողի գիտակցական վերաբերմունքը սպառազինության և ռազմական տեխնիկայի նկատմամբ։ Նա իր զենքը կամ ռազմական տեխնիկան պետք է կարողանա գործածել ոչ միայն հմտությամբ և պարտադիր կանոնների պահպանմամբ, այլև հոգածությամբ և խնամքով: Յուրաքանչյուր զինվորական պետք է քաջ գիտակցի, որ մարտական խնդիրը կատարելիս՝ զենքն ամենահավատարիմ զինակիցն է: Ես սա չեմ ասում ձևի համար, այլ ասում եմ, որովհետև այդպիսի երևույթներ են եղել և այսօր շարունակվում են:

Ռազմարդյունաբերությունը Հայաստանի կառավարության առաջնահերթություններից է: Հայրենական ռազմարդյունաբերական արտադրությունը պետք է լինի մրցունակ։ Այս նպատակով պետք է ստեղծվեն որակական և գնային առումով հենց այդպիսի նմուշներ՝ ստեղծելով նախադրյալներ նաև արտահանման համար: Մեր նպատակն է, որ ռազմական արդյունաբերությունը դառնա ոչ միայն մեր զինված ուժերի կարևորագույն մատակարարներից, այլև երկրի տնտեսության կարևոր շարժիչ ուժերից մեկը: Պետք է ներգրավել երիտասարդ գիտնականների, ովքեր իրոք մեծ ոգևորությամբ գալիս են նորը կառուցելու՝ իրացնելով առկա ներուժը։ Ռազմարդյունաբերության ոլորտում գիտական վաշտ ձևավորելու գաղափարն իրատեսական է: Կարևորում եմ նաև ռազմարդյունաբերության ոլորտում համագործակցությունը, համատեղ նախագծեր ու միասնական արտադրություն ստեղծելու ուղղությամբ աշխատանքները:

Անհրաժեշտ է խորացնել ռազմադիվանագիտական կապերը՝ հավատարիմ մնալով մեր դաշնակցային պարտավորություններին: Մեծ է խաղաղապահ առաքելության դերը հայոց բանակի ու պետության միջազգային հեղինակությունը բարձրացնելու գործում: Դրա շնորհիվ մենք ոչ միայն ընդարձակում ենք ռազմական ոլորտում մեր միջազգային համագործակցության հորիզոնները, այլև ձեռք ենք բերում նոր բարեկամներ և գործընկերներ։

Մենք ունենք լայն հնարավորություններ ռազմական կրթության ոլորտում. ի լրումն հայաստանյան ուսումնական հաստատությունների՝ մեր երիտասարդները հնարավորություն ունեն կրթություն ստանալ Ռուսաստանում, Չինաստանում, Միացյալ Նահանգներում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Իտալիայում, Ֆրանսիայում, Հունաստանում և այլուր: Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանն ապահովում է բարձրակարգ պայմաններ և բարձրակարգ դասախոսական կազմ: Նոր սերնդի հայրենասիրական դաստիարակությունը՝ ապագա ունենալու մեր կարևոր երաշխիքն է:

Զինված ուժերում առկա սոցիալական խնդիրները հասարակության ուշադրության կենտրոնում են: Մեր պարտքն է համակարգային մոտեցում ցուցաբերել մեր զինհաշմանդամներին և զոհվածների ընտանիքներին: Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը գործում է առավելագույնս թափանցիկ և անվտանգության ոլորտում պետական, մասնավոր և հասարակական հատվածների համագործակցության լավ օրինակ է: Կարծում եմ, որ ժամանակի հետ կաճեն նաև կամավոր վճարումները: Իրոք, ես բարձր եմ գնահատում ինչպես այս հիմնադրամի ստեղծման գաղափարը, այնպես էլ հիմնադրամի աշխատանքները: Եթե ուշադիր հետևելու լինենք՝ կտեսնենք, որ դրա շնորհիվ ինչ-որ չափով մեղմացվել է եղած խնդիրը: Ես համոզված եմ, որ տարիների ընթացքում հիմնադրամն ունենալու է այնպիսի հնարավորություններ, որոնք մեզ հնարավորություն են տալու ավելի խորացնելու աշխատանքները և, լավ առումով եմ ասում՝ խախտելու հիմնադրամի առաքելության ժամկետները: Ես նկատի ունեմ՝ մենք կամաց-կամաց անցնելու ենք, հետ ենք դառնալու դեպի նախորդ տարիներ: Ֆինանսական հնարավորությունները դա թույլ են տալու: Թեև, ասել եմ և հիմա էլ կրկնում եմ, որ զոհվածների ընտանիքների, հաշմանդամների սոցիալական խնդիրները շատ ծանր բեռ են ցանկացած պետության համար: Երկրորդ աշխարհամարտի մասնակիցներ կան, որոնց սոցիալական խնդիրները մինչև հիմա լուծված չեն: Տեսեք, թե քանի տարիներ են անցել: Բայց սա խնդիր է, պարտականություն է, որ պետությունն ուղղակի պարտավոր է լուծել, և գալու է ժամանակ, երբ մեր երկրում չի լինելու զոհված համ հաշմանդամ զինվորի ընտանիք, որ սոցիալական լուրջ աջակցություն չի ստանալու:

Իրականացվում են բնակարանային ապահովության հատուկ ծրագրեր սպաների բնակարանային պայմանների բարելավման համար: Ըստ ծրագրի՝ սպան գրանցումից հետո արդեն երրորդ տարում բնակարան կստանա: Դրա համար կտրամադրվի հիփոթեքային վարկ և 20 տարիների ընթացքում նա կմարի միայն մայր գումարը, այն էլ՝ որոշակի զեղչով:

 

Հաղթանակած և բարձր համբավ ունեցող բանակին վայել է միայն բարձր կարգապահությունը: Չպետք է որոշ ամոթալի դեպքեր ստվեր գցեն բոլորիդ կատարած ահռելի աշխատանքի վրա: Բանակն իսկապես մեր ժողովրդի ամենօրյա ուշադրության կենտրոնում է, ուստի նման դեպքերն արժանանում են զգայուն հասարակական արձագանքի: Մարտական պատրաստության գործընթացը և պարապմունքների հստակ ժամանակացույցը կարգապահության ամրապնդման, բռնարարքների բացառման, արտակարգ դեպքերի նվազեցման ամենաարդյունավետ ճանապարհն են: Բոլորիս համար ակնհայտ է, որ մեր կորուստների հիմնական մասը տեղի է ունենում մարտական հերթապահության կանոնների խախտման պարագայում, ինչը, իհարկե, անթույլատրելի է:
Այդուհանդերձ, որքան էլ բարելավենք ցուցանիշները, այս ուղղությամբ մեր աշխատանքների գերազանց արդյունքը միայն ու միայն «զրո» ցուցանիշը պետք է լինի: Այսինքն՝ ոչ մի զոհ բանակում: Միայն այդ ժամանակ կարելի կլինի խոսել լիարժեք գոհ լինելու մասին:

Ինքնակատարելագործումը և մեթոդական պատրաստությունը, պետք է լինեն ձեր ծառայության անբաժան բաղկացուցիչը: Տեսական գիտելիքներ ձեռք բերելու այլ ճանապարհ, քան ընթերցանությունն է, չկա: Իսկ եթե տեսական գիտելիքներ չկան, ի՞նչը պետք է կիրառվի գործնականում: Պետք է դրա համար միշտ ժամանակ գտնեք: Եվ հայտնի բան է, որ մշտապես ժամանակ չունեն միայն նրանք, ովքեր ոչինչ չեն անում:

Հայաստանի զինվորականը պետք է մշտապես կատարելագործվի և զարգանա: Ուսուցման և աշխատանքի ժամանակ ստացած գիտելիքները արագ կորչում են, եթե չեն ամրապնդվում ինքնապատրաստությամբ: Որևէ բան սովորելու համար ոչ մի առիթ բաց մի թողեք: Օգտակար բան սովորել հնարավոր է բոլորից՝ թե՛ ղեկավարներից և թե՛ ենթականերից:

Խստապահանջ եղեք ինքներդ ձեր և կողքինների նկատմամբ: Առաջինը դուք պետք է տեսնեք սեփական սխալները: Արեք հետևություններ, որպեսզի այլևս չկրկնեք այդ սխալները: Եվ մեկ անգամ ևս հստակ պետք է ընդգծենք՝ ցանկացած խստապահանջության հիմքում ձեր սեփական օրինակը պետք է լինի: Չես կարող խստապահանջ լինել ենթակայի նկատմամբ, եթե ինքդ խախտում ես ինչ-որ բան:

դիտվել է 896 անգամ
Այս փաստերը ևս մեկ անգամ հաստատում են, որ սահ... Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված... Տեղի է ունենում ՀՀ կառավարության նիստը․ Ուղիղ... Նավթի գները նվազել են Մխիթար Հայրապետյանը կգործուղվի Սաուդյան Արաբի... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Աստղագուշակ` ապրիլի 18-ի համար G7-ի արտգործնախարարները կքննարկեն մի շարք հար... Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզ... Օտարերկրյա գործակալների մասին օրենքը Վրաստանի... Օսկանյանին սպասելիս․ «Հրապարակ» Աջակցություն կտրամադրվի նաև 2020 թ․ հետո Լեռն... Տնային կալանք ու 7 մլն դրամ գրավ․ դատարանը որ... Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշր... ԵՄ անդամակցության հարցն այլեւս անհաս ցանկությ... Հերթն Անահիտ Ավանեսյանինն է․ «Ժողովուրդ» Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է․ «Փաստ»... 20 երկիր Ուկրաինայի համար կես միլիոն արկ կգնի... ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարա... Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ»... Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը. «Հ... Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայ... Սանահինցիները «կանկախանան». «Հրապարակ» Երևանում ավտոտնակներ են ապամոնտաժվել (տեսանյո... Տեսահոլովակի պրեմիերա. Արամե, Մոնիկա Նազարյան... ԱՄՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանն իրենց գե... Քննարկվել են Հայաստանում ֆրանսերենի ուսուցման... Տիգրան Խաչատրյանն ընդունել է «Վեոլիա» ընկերու... Կերպարանափոխված Ջոնի Դեփը հիացրել է երկրպագու... Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա ազդեցության ... Նիդերլանդները փակում է գազի իր խոշոր հանքավայ... Վրաստանի նախագահը վետո կդնի «օտարերկրյա գործա... Հայաստանն առաջին անգամ օգնություն կստանա ԵՄ Խ... ԵՄ-ի արձագանքը Վրաստանում «Օտարերկրյա ազդեցու... «Էրեբունի» օդանավակայան տանող ավտոճանապարհին ... Անհայտ ավտոմեքենայի վարորդը 51-ամյա կնոջ է վր... Ֆրանսիայում դատարանը առգրավել է Վլադիմիր Պուտ... Սահմանվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը... Ի՞նչ հարկման համակարգեր են գործում Հայաստանու... Դարձի՛ր կադրային զինվորական՝ կերտելով ապահով ... Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը Գերմանիան զսպվածության կոչ է արել Իրանին և Իս... ՀՀ և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարներն ընդգծել... Արցախից Ռուսաստանի դուրս գալը էլ ավելի է մեծա... Լիտվան պատրաստ է ամեն կերպ աջակցել խաղաղությա... Քիմ Քարդաշյանը ցուցադրել է այս տարվա ամենաթրե... Գյումրիում քաղաքացին ընկել է նկուղը Իսրայելի ԱԳ նախարարը Բրիտանիայի և Գերմանիայի ... Հայտնի է՝ որքան է վաստակել Արման Ծառուկյանը U... Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳՆ-ների միջև տեղի են ո... Լիլիթ Մակունցն ու ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոն ք... Սամվել Վարդանյանի նկատմամբ կատարածն իշխանությ... Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ... 3-րդ հարկից վայր ընկած երեխայի վիճակը դեռ ծան... Կասեցվել է «Հայրենյաց Բարիքներ» ՍՊԸ-ին պատկան... Կոչ ենք անում Հայաստանի իրական ընդդիմադիրների... Դեսպան Աշոտ Սմբատյանն այցելել է Վրաստանի օլիմ... Վահագն Խաչատուրյանն ընդունել է Սիրիայի արտակա... Ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտ... ՆԳ նախարարությունում տեղի է ունեցել պարգևատրմ... Հարավային Կորեան մարտական հրաձգությամբ վարժան... Քաղաքաշինության կոմիտեի նախագահը հանդիպել է Կ... Գալիս է պահ, որ դու պետք է քեզ զոհաբերես հանո... Գյումրիում պարեկները կանխել են քաղաքացու ինքն... Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձ... Վարչապետն այցելել է Ոսկեպար, Կիրանց և Բերքաբե... ԱՄՆ-ն ընդլայնում է ՀՕՊ և հակահրթիռային համակա... «Ճանապարհային դեպարտամենտի» գործադիր տնօրենը ... ԱՊՀ երիտասարդության հարցերով խորհրդի նիստում ... Լոռիում 24-ամյա տղան 93-ամյա կնոջ նկատմամբ սե... Սամվել Վարդանյանի նկատմամբ հաշվեհարդարի բնույ... ԱՄՆ-ն օդային ճանապարհով օգնության նոր խմբաքան... ԱՄՆ ՄԶԳ-ն տեղեկագիր է հրապարակել Հայաստանին տ... Քննարկվել են անտառների պահպանության, ծավալներ... Վրաստանի խորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդուն... Եկել եմ Հայաստան՝ վերականգնելու հին ընկերությ... Մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվ... Ադրբեջանի սահմանապահ զորքերը պետք է տեղակայվե... 45,000 դոլարով Volkswagen ID 6` Արարատի քաղաք... ՔԿ-ն Սամվել Վարդանյանի նկատմամբ բռնություն կի... Արմավիրի Շահումյան գյուղի աղբավայրում հայտնաբ... Ժողովրդավարությունը մեր միակ անվտանգային համա... Նոր Նորք վարչական շրջանում զբոսայգիները հիմնա... Լեհաստանը հետախուզական մեքենաների առաջին խմբա... Նազելի Բաղդասարյանը՝ Ոսկեպարում, Կիրանցում, Բ... Օդի ջերմաստիճանը կշարունակի աստիճանաբար բարձր... Ռուս խաղաղապահներին դուրս բերելու որոշումը կա... ՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցվա... Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպա... Կարևորում եմ ազգային փոքրամասնությունների ավա... ՊՆ նախկին շենքը պայթեցվեց (լուսանկարներ) Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան ոգ... Լիլիթ Շաբոյանը նշանակվել է Էկոնոմիկայի նախարա... Դուբայ քաղաքը հեղեղվել է վերջին 75 տարվա ամեն... Մեկ օրում արձանագրվել է 15 ՃՏՊ. 1 մարդ զոհվել... Փաշինյանը եղել է Կիրանցում ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է Սաուդյան Արաբիայի կ... Վարչապետը ոսկեպարցիներին է ներկայացրել Ադրբեջ... Մեկնարկել է ՌԴ խաղաղապահների դուրսբերման գործ... Հայաստանի եվրոպական հեռանկարը հայտնվել է թյու...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan