«Ելք»–ը Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարի ձևաչափը քննարկելու հարցով խմբակցության նիստ է հրավիրել
ԱԺ-ում մեկնարկել է «Ելք» խմբակցության նիստ, որի ժամանակ պետք է քննարկվի ձևաչափը, թե դաշինքն ինչպես է պայքարելու Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ:
Նշենք, որ համաձայն մամուլի հրապարակումների` Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ հանրահավաքային պայքարի հարցում դաշինքում տարաձայնություններ կան։
Ավելի վաղ դաշինքը հայտարարել էր, թե Սերժ Սարգսյանի վարչապետություն հարցում կոնսեսուս կա` թույլ չտալ, որ նա դառնա վարչապետ, բայց թե ինչպես թույլ չի տալու՝ այդ հարցում տեսակետները տարբեր են:
Ըստ մամուլի՝ հրապարակային պայքարին կողմ է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, մինչդեռ «Լուսավոր Հայաստանն» ու «Հանրապետությունը» կոչ են անում քաղաքացիներին հիասթափության չտանել:
Նշենք, որ ՔՊ-ն քաղաքապետարանին ապրիլի 3-ին Ազատության հրապարակում հանրահավաք ու երթ է կազմակերպելու իրազեկում է ներկայացրել: