Երևանում 92-ամյա քաղաքացին իրեն ցած է նետել շենքի 14-րդ հարկից
Երևանի Կենտրոն վարչական շրջանի շենքերից մեկի բակում բնակիչները տարեց տղամարդու դի են նկատել։ Tert.am-ի տեղեկություններով՝ տղամարդն իրեն ցած է նետել բարձրահարկ շենքի վերջին հարկից։
Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության բաժնից հաստատեցին տեղեկությունը, հայտնելով, որ նման հաղորդում ստացել են։
Tert.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության լրատվական վարչության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանն ասաց. «Մարտի 18-ին՝ ժամը 13։50-ին ոստիկանությունը շտապօգնության ենթակայանից հաղորդում է ստացել, որ Երևանի Վրացյան փողոցի շենքերից մեկի՝ 1926թ. ծնված բնակիչն իրեն ցած է նետել 14-րդ հարկում գտնվող իրենց բնակարանից»։
Էդգար Ջանոյանը հայտնեց, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն։