Հայ տղան կատարել է Ռիհաննայի երգը և հիացրել ֆրանսիական «Ձայնը» նախագծի ժյուրիին (տեսանյութ)
Րաֆֆի Արտոն հիացրել է ֆրանսիական «Ձայնը» նախագծի ժյուրին բարբադոսցի երգչուհի Ռիհաննայի «Umbrella» երգի վիրտուոզ կատարմամբ։
Փոքրիկ հայուհին իր հասուն երգով հիացրեց «Ձայնը» մրցույթի ժյուրիի անդամներին. տեսանյութ
Նա կիսաեզրափակիչ փուլի երեք հավակնորդներից մեկն էր։ Րաֆֆին Ռիհաննայի երգը յուրովի ներկայացրեց՝ երգելով ֆրանսերեն, և մարզիչ Ֆլոր Պանին ընտրեց հենց հայազգի երգչին:
16-տարեկան Րաֆֆիին ճանաչում է բերել ռոքնռոլի ու Էլվիս Փրեսլիի հանդեպ սերը։ Նա նաև մասնակցել է «Ֆրանսիան տաղանդներ ունի» հեռուստաշոուին, որտեղ երրորդ տեղն է զբաղեցրել։ Րաֆֆիի ծնողներն ազգությամբ հայ են, հայրը Թուրքիայից է, մայրը ծնվել է Ֆրանսիայում։
Տղան յոթ տարեկանից զբաղվում է երաժշտությամբ։