Գրոհայինները խոցել են սիրիական ռազմաօդային ուժերին պատկանող Սու-24 ինքնաթիռը (տեսանյութ)
Սիրիայի Արևելյան Կալամուն շրջանում «Ջեյշ Թահրիր աշ-Շամ» ահաբեկչական խմբավորման գրոհայինները խոցել են սիրիական ռազմաօդային ուժերին պատկանող Սու-24 ինքնաթիռը: Այս մասին հաղորդում Lenta.ru-ն
Տեսանյութը հրապարակել է ահաբեկիչների գործունեության մոնիթորինգ իրականացնող Directorate 4 Telegram-ալիքը:
Ինքնաթիռի անձնակազմի ճակատագիրը դեռևս անհայտ է: Al-Masdar News-ի տվյալներով՝ ինքնաթիռն ընկել է կառավարական զորքերի կողմից վերահսկվող տարածքում: