Արոնյանը հերթական պարտությունը կրեց
Բեռլինում շարունակվում է շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարը:
7-րդ տուրում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը սպիտակներով մրցել է ԱՄՆ-ն ներկայացնող Ֆաբիանո Կարուանայի հետ: Մեր շախմատիստը պարտվել է 37-րդ քայլին:
Այս հաղթանակից հետո Կարուանան վաստակեց 5 միավոր և կրկին բարձրացավ առաջին հորիզոնական:Արոնյանը մնաց իր 2.5 միավորով և եզրափակում է մրցաշարային աղյուսակը:
Այս տուրում Ուեսլի Սոն պարտվել է Սերգեյ Կարյակինին, իսկ Շաքրիյար Մամեդյարով և Ալեքսանդր Գրիշչուկ պարտիան ավարտվել է ոչ-ոքի: