Գևորգ Ղազարյանը մեկ տարվա դադարից հետո վերադառնում է Հայաստանի հավաքական (լուսանկարներ)
Հայաստանի ազգային հավաքականի և պորտուգալական «Մարիտիմուի» ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանը, ով տևական ժամանակ ապաքինվում էր վնասվածքից հետո, մեկամյա ընդմիջումից հետո հրավիրվել է հավաքական:
Ֆուտբոլիստն «Instagram»-ի «Story» բաժնում հրապարակած լուսանկարների միջոցով հայտնում է, որ ժամանում է Երևան:
Գևորգ Ղազարյանը հավաքական է հրավիրվել` մասնակցելու Էստոնիայի և Լիտվայի հետ կայանալիք ընկերական խաղերին: Նա վնասվածք էր ստացել 2017 թվականի մարտին՝ աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի Հայաստան-Ղազախստան հանդիպման ժամաակ և ստիպված էր 8 ամիս բաց թողնել հանդիպումներն ու վերականգնվել: