Քիմ Քարդաշյանը շնորհավորել է եղբորը (լուսանկար)
Քիմ Քարդաշյանը Instagram-ի իր էջում արխիվային լուսանկար է հրապարակել եղբոր հետ: 37-ամյա հայուհին շնորհավորել է եղբոր ծննդյան 31-ամյակը:
«Ծնունդդ շնորհավոր, իմ եղբայր Ռոբ: Ես քեզ շատ եմ սիրում և մաղթում եմ աշխարհի երջանկությունը: Ես սիրում եմ, որ մեր երեխաներին միասին ենք մեծացնում: Դու ամենալավ հայրն ու ընկերն ես: Չեմ համբերում, թե այսօր երբ ենք նշելու»: