Բելլա Թորնը ցուցադրել է չսափրած թևատակերը (լուսանկարներ)
Լոս Անջելեսում կայացած պրեմիերայի ժամանակ Թորնին ուղեկցել է ֆիլմի մեկ այլ գլխավոր դերակատար Պատրիկ Շվարցենեգերը:
Դերասանուհին բավական գեղեցիկ տեսք է ունեցել կարմիր գորգին, նա ընտրել է շատ գեղեցիկ զգեստ ու համապատասխան դիմահարդարում: Բայց մարդկանց ուշադրությունը գրավել է մեկ այլ բան՝ Թորնի չսափրած թևատակերը:
Երկրպագուների մի մասը քննադատել է նրան, մյուս մասն էլ քաջալերել, որ դերասանուհին բնական գեղեցկությունից չի վախենում: