Սթիվ Ջոբսի ավագ դուստեր հուշերը՝ հոր հետ իր բարդ հարաբերությունների մասին
Սթիվ Ջոբսի ավագ դուստրը`Լիզա Բրենան-Ջոբսը, գիրք է գրել, որում պատմել է իր և հայտնի հոր փոխհարաբերությունների մասին: Այն լույս է տեսնելու այս տարվա սեպտեմբերին:
Լրագրողուհին ինքը հոր հետ փոխհարաբերություններն անվանել է «բարդ»: Հայտնի է, որ Apple-ի հիմնադիրը բավականին երկար ժամանակ ժխտում էր, որ Լիզան իր դուստրն է:
Միայն տարիներ անց է նա խոստովանել, որ նախկին ընկերուհին իրեն դուստր է պարգևել, որից հետո Սթիվը սկսել է ապրել Լիզայի հետ և վճարել նրա ուսման ծախսերը: