YouTube-ում դավադրական նյութեր պարունակող տեսանյութերին այսուհետ կուղեկցեն Wikipedia-ի հղումները
YouTube-ը միավորվում է Wikipedia-ի հետ՝ դավադրության տեսությունների դեմ պայքարելու համար: Այսուհետ Wikipedia-ի հղումները կտեղադրեն դավադրական նյութեր պարունակող տեսանյութերի կողքին:
Youtube-ի գործադիր տնօրեն Սյուզան Վոյչիցկին South by Southwest (SXSW)–ում խոսել է այն մասին, թե ինչպես են գործելու «տեղեկատվական ցուցումները»: Դրանք հայտնվելու են տեսանյութի հենց ներքևում՝ առանձին հղումով:
Գործընթացը ներառում է տեքստային տուփեր՝ զուգորդված «տեղեկատվական ցուցումների» հետ, որոնք ուղեկցում են Youtube-ի տեսանյութերը: Նաև կցված կլինի ամբողջական էջի հղումը:
Այս միտքն առաջ եկավ, երբ Youtube-ին քննադատեցին գովազդվող հոլովակի համար, որը տեղադրված էր «առաջատար» հատվածում, և որում ասվում էր՝ «Փարքլենդի դպրոցի կրակոցներից ողջ մնացածը Թեխասի վարձու դերասան էր»:
Նախատեսվում է, որ ծրագիրը կթողարկեն մի քանի շաբաթվա ընթացքում: