NASA-ն հրապարակել է Յուպիտերի վրա փոթորկի լուսանկարը
NASA-ն հրապարակել է Յուպիտերի վրա փոթորկի լուսանկարը, որը արվել է ավտոմատ միջմոլորակային Juno կայանի կողմից: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
Նկարում պատկերված է մոլորակի հյուսիսային կիսագնդում մոլեգնող փոթորիկը:
Նկարն արվել է փետրվարին՝ Juno-ի և Յուպիտերի տասնմեկերորդ մերձեցման ընթացքում:
Գիտնականները ֆոտոխմբագրման միջոցով մշակել են միջմոլորակային կայանի լուսանկարը, ինչի շնորհիվ այն վարդագույն է դարձել: