Ժոաո Ժորդի Մոնրո Արարատ. ո՞վ է Հայաստանի հավաքականի նորեկը (տեսանյութ և լուսանկարներ)
Արթուր Պետրոսյանը հրապարակել է Հայաստանի հավաքականի հայտացուցակը Էստոնիայի և Լիտվայի հետ ընկերական խաղերի համար:
Կա նոր անուն՝ Ժոաո Ժորդի Մոնրո Արարատ, ով խաղում է կոլումբական «Բոյակա Չիկո» ակումբում:
Նրա ամբողջական անունը՝ Ժորդի Ժոաո Մոնրո Արարատ, ազգությունը՝ Կոլումբիա, Հայաստան: 22 տարեկան է‚ ծնվել է՝ հունվարի 3, 1996 թ:
Խաղալու դիրքը՝ ձախ պաշտպան, խաղային ոտքը՝ աջլիկ
2017 թվականին կոլումբական «Ինդեպենդիենտե Սանտա Ֆե» թիմից տեղափոխվել է «Բոյակա Չիկո»:
Արարատի ֆուտբոլիստի ծառայություններով նախորդ տարվա ձմռանը հետաքրքրված են եղել ֆրանսիական թիմեր՝ «Անժեն», «Դիժոնը», «Տուրը», «Ստրասբուրը» և «Ամիենը»: