Իրանի նախագահը շնորհավորել է Արմեն Սարգսյանին
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ ընտրված Արմեն Սարգսյանին: Այս մասին հայտնել է իրանական «IRNA» գործակալությունը:
Հասան Ռոհանին համոզմունք է հայտնել, որ երկրների ժողովուրդների միջև գոյություն ունեցող խորը պատմական և մշակութային կապերը, նաև երկկողմ համագործակցությունը Երևանի ու Թեհրանի միջև ապագայում ավելի կընդլայնվեն:
Իրանի նախագահն Արմեն Սարգսյանին մաղթել է առողջություն ու հաջողություններ, իսկ Հայաստանի ժողովրդին՝ բարգավաճում: