Քաղցր կյանք. ներկայացվել է աշխարհի ամենաթանկարժեք կոնֆետը (լուսանկար)
Շոկոլադի միջազգային փառատոնի ժամանակ Պորտուգալիայում ներկայացրել են աշխարհի ամենաթանկարժեք կոնֆետը: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը՝ հղում տալով «The Portugal News»-ին:
Շոկոլադն արժե 7728 եվրո: Պատրաստման ընթացքում օգտագործվել են սպիտակ տրյուֆել‚ մադագասկարյան վանիլ և գաղտնի բաղադրիչ: Կոնֆետը նաև պատված է 23-կարատանոց ոսկով:
Ինչպես հաղորդում է «The Portugal News»-ը‚ շոկոլադի մասնագետ Դանիել Գոմեշն աշխատել է կոնֆետի ստեղծման վրա մեկ տարուց ավել: Գոմեշը թողարկել է դեսերտը սահմանափակ քանակությամբ՝ ընդամենը 1000 հատ: Յուրաքանչյուր կոնֆետ գտնվում է զարդատուփի պես փաթեթում‚ որը պատրաստված է լաքապատված սև փայտից և զարդարված է «Swarovski»-ի քարերով:
Էքսկլյուզիվ շոկոլադն արդեն ուղարկել են Արաբական Միացյալ Էմիրություններ‚ Արգենտինա‚ նաև Ռուսաստան: