Երկրպագուները չեն ճանաչել առանց դիմահարդարման ներկայացած Պուգաչովային (լուսանկար)
Ռուս երգչուհի Ալլա Պուգաչովան «Instagram»-ի իր էջում հրապարակել է լուսանկարներ‚ որոնք արվել են ռուսական բաղնիք այցելելուց հետո:
Կադրերում հայտնի երգչուհին ներկայացել է առանց դիմահարդարման: Որոշ երկրպագուներ չեն կարողացել միանգամից ճանաչել նրան: Այս մասին գրում է «РЕН ТВ»-ն:
«Առանց դիմահարդարման ասես 25 տարեկան լինի»‚- գրել են օգտատերերը: Շատերը հաճոյախոսություններ են թողել երգչուհու հասցեին: Հրապարակումը մեկ ժամվա ընթացքում 50 000 լայք է հավաքել: