Հայտնի է դարձել երգչուհի Զառայի և Պետդումայի պատգամավոր Սլուցկիի սիրավեպի մասին (լուսանկարներ)
«Дождь» հեռուստաալիքը ռեպորտաժ է ներկայացրել‚ որը նվիրված է եղել Պետդումայի 46-ամյա պատգամավոր Լեոնիդ Սլուցկիին: Հեռուստաընկերության աղբյուրները հավաստիացրել են‚ որ քաղաքական գործիչը 34-ամյա երգչուհի Զառայի հետ սիրային հարաբերություններ ունի: Այս մասին գրում է Spletnik.ru-ն:
Զառան երկու անգամ ամուսնացած է եղել‚ և երկուսն էլ ակնառու տղամարդկանց հետ: Առաջին ամուսնությունը‚ որը տևեց մեկուկես տարի‚ Վալենտին Մատվեենկոյի որդու՝ դոլարային միլիարդատեր Սերգեյ Մատվեենկոյի հետ էր‚ իսկ երկրորդը՝ Մոսկվայի առողջապահության դեպարտամենտի ֆարմացիայի կառավարման ղեկավար Սերգեյ Իվանովի‚ ումից երգչուհին երկու որդի ունի: Այս ամուսնությունը տևեց 8 տարի և ավարտվեց 2016 թվականի ամուսնալուծությամբ:
Մոտավորապես այդ ժամանակ էլ սկսվեց Զառայի ակտիվ հասարակական-քաղաքական գործունեությունը‚ իսկ լրագրողները քննարկում էին երգչուհու գաղտնի սիրեցյալի թեման:
Զույգի սիրավեպի մասին տեղեկությունը դեռևս պաշտոնապես չի հաստատվել: