Բուզովան խորհուրդ է տվել ռեփեր Մոտին՝ իրեն ծաղրելու փոխարեն հետևել սեփական կնոջ ապրելակերպին (լուսանկար, տեսանյութ)
«Дом-2» սկանդալային հեռուստաշոուի վարող, նաև երգչուհի Օլգա Բուզովան հաճախ է արձագանքում իր հասցեին հնչեցրած վատ մեկնաբանություններին ու քննադատություններին: Այս անգամ նա վիճել է «Black Star» խմբի արտիստ Մոտի (Мот) հետ: Այս մասին գրում է life.ru-ն՝ հղում անելով Super հեռուստաալիքին:
Հակամարտությունը բորբոքվել է այն բանից հետո, երբ Մոտը «Վատ հումորների լիգա» յութուբյան նոր հոլովակում նախ հարցրել է, թե ինչ տարբերություն Օլգա Բուզովայի և մուսուլմանական ճաշարանի միջև, այնուհետև պատասխանել է իր իսկ տված հարցին. «Երկուսում էլ թաթար է եղել»:
Բուզովան շատ կոպիտ պատասխանել է Մոտի վիրավորանքին: Instagram-ի իր էջում հաղորդավարուհին գրել է. «Ինչպես կարող էր այսքան կույր լինել, նրանց համարում էի իմ ընկերները: Միգուցե արդեն ժամանակն է պատմել, թե ինչով է զբաղվել նրա կինը և որքանով էին վարձում նրան կնոջը սաունա այցելության համար»: