Չինուհին քաղցր բամբակն ուտում է 3 վայրկյանում (տեսանյութ)
Չինաստանի An Qi ազգային հեռուստաշոուի մասնակից աղջիկը «Ես հաղթող եմ» շոուում ռեկորդ է սահմանել քաղցր բամբակն արագ ուտելու ցուցանիշով։ Եթերի դրվագով տեսագրությունը Facebok-ում հրապարակված է China Plus News հեռուստաընկերության էջում:
Տեսանյութում երևում է, թե ինչպես է աղջիկը հաշված վայրկյաններում ուտում ամբողջ քաղցրավենիքը՝ ի տարբերություն իր մրցակցի, որը կծում է բամբակի կտորները:
Չինաստանի Weibo սոցիալական պլատֆորմում տեսահոլովակը հավաքել է 7 միլիոն դիտում: Շատ օգտատերերի ապշեցրել է ոչ թե բամբակն ուտելու արագությունն, այլ հույզերի բացակայությունն աղջկա դեմքին: