Աշխարհի ամենաթանկ ավտոմեքենան (լուսանկարներ)
Ford Triton-ի 6,8 լիտրանոց V10 շարժիչով, 367 ձիաուժ հզորությամբ 6 տեղանոց շքեղ Karlmann King ամենագնացը համարվում է աշխարհում ամենաթանկը։ Նրա արժեքը 1,85 միլիոն դոլար է։ Մեքենայի սրահն հագեցած է կարաոկեի հնարավորությամբ 20 բարձրախոսով, եռաչափ էկրանով, ստրոբոսկոպով, PS4-ով, արբանյակային ալեհավաքով ու հեռախոսով, ունի սառնարան և շքեղության համար անհրաժեշտ ամեն բան։