Պրեմիերա. Անդրեի և Նինիի նոր տեսահոլովակը՝ «Ծաղիկների աշխարհում» երգի հիման վրա (տեսանյութ)
Երգիչ Անդրեն նոր տեսահոլովակ է թողարկել վրացի երգչուհի Նինի Շերմանդինիի հետ: Զուգերգը կոչվում է «Ծաղիկների աշխարհում»: Տեսահոլովակի ռեժիսորը Անուշ Հովնանյանն է, գործիքավորումը կատարել է Նիկ Եգիբյանը: Նախագծի մտահղացման հեղինակը Գեորգի Հարությունյանն է:
Հիշեցնենք, որ զույգը 2011թվականին Հանրային հեռուստաընկերության «10+10» նախագծի շրջանակներում հանդես է եկել «Ով սիրուն, սիրուն» երգի հայերեն և վրացերեն զուգերգով: