Արոնյանը պարտվեց հավակնորդների մրցաշարի հետնապահին և նահանջեց մեկ հորիզոնականով
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը պարտվեց հավակնորդների մրցաշարի 6-րդ տուրում:
Բեռլինում ընթացող հավակնորդների մրցաշարի 6-րդ տուրում Արոնյանը սև խաղաքարերով մրցում էր մրցաշարային աղյուսակի հետնապահ Ուեսլի Սոյի հետ: Ավելի քան 6 ժամ ձգված մրցախաղից հետո Արոնյանը պարտիայի 78-րդ քայլին անձնատուր եղավ:
Մյուս պարտիաներից ավարտվել են միայն Մամեդյարով-Կարյակին, Կարուանա-Գրիշչուկ խաղերը, որտեղ գրոսմայստերները համաձայնել են կիսել միավորը:
14 տուրի ընթացքում շախմատիստները միմյանց հետ կխաղան երկուական անգամ` սպիտակ և սև խաղաքարերով: Գրոսմայստերները կունենան 4 հանգստյան օր: Հաղթողն իրավունք կստանա մրցամարտ անցկացնել աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ, որը կկայանա նոյեմբերի 9-ից 28-ին՝ Լոնդոնում:
Մրցաշարային աղյուսակը՝ 5-րդ տուրից հետո
1․ Ֆաբիանո Կարուանա՝ 4 միավոր
2․ Շախրիյար Մամեդյարով՝ 4 միավոր
3․ Վլադիմիր Կրամնիկ՝ 3 միավոր
4․ Դին Լիրեն՝ 3 միավոր,
5․ Ալեքսանդր Գրիշչյուկ՝ 3 միավոր
6․ Լևոն Արոնյան՝ 2,5 միավոր
7․ Ուեսլի Սո՝ 2,5 միավոր
8․ Սերգեյ Կարյակին՝ 2 միավոր