Հնագետները հայտնաբերել են շուրջ 2500 տարեկան այլմոլորակայինի մումիա
Հնագետները հայտնաբերել են ինչ-որ արարածի մումիացված մնացորդներ, որոնք մարդկային չեն: Այս մասին հայտարարել է Սանկտ Պետերբուրգի դաշնային համալսարանի համակարգչային գիտության և կենսաֆիզիկայի պրոֆեսոր, ռուս գիտնական Կոնստանտին Կորոտկովը: Այս եզրակացությանը գիտնականը եկել է մումիայից վերցված հյուսվածքի նմուշների գենետիկական թեստերի արդյունքում: Տարօրինակ արարածի մումիան հայտնաբերվել է Պերուի Նասկա անապատում: Այա մասին հաղորդում է rambler.ru-ն:
Սակայն կա մեկ այլ վարկած: Որոշ փորձագետներ կարծում են, որ կմաղքը պատկանել է մի անձի, ով կյանքի ընթացքում տառապել է անհայտ հիվանդությամբ: Մումիայի մարմնի համամասնությունները ավելի նման են մարդու: Մումիայի հասակը մոտ 170 սանտիմետր է, բայց գլուխը, որի գանգը ձգված է, քիթը՝ փոքր, իսկապես տարօրինակ արարածի են հիշեցնում: Անսովոր արարածի ձեռքերի ու ոտքերի վրա կան միայն երեք երկար մատներ: Անալիզի արդյունքները ցույց են տվել, որ մումիան մինիմում 2500 տարեկան է: