Թաիլանդի արքայադուստրն այցելել է Մատենադարան (լուսանկար)
Նորին Գերազանցություն Թաիլանդի Թագավորության արքայադուստր Մահա Չակրի Սիրինդհորնը այսօր՝ մարտի 16-ին, այցելել է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան:
Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի ուղեկցությամբ Մահա Չակրի Սիրինդհորնը շրջել է Մատենադարանի թանգարանային համալիրում և ծանոթացել հայ ձեռագրական ժառանգությանը:
Արքայադուստրը շրջայց է կատարել նաև Մատենադարանի արխիվային պահոցում, ձեռագրատանը, ծանոթացավ Մատենադարանի վերականգնման բաժնի աշխատանքներին: Շրջայցից հետո տեղի է ունեցել նվերների փոխանակում:
Այցի ավարտին իր ստացած տպավորություններն արքայադուստրը գրառել է «Մատենադարանի պատվավոր հյուրերի գրառումների մատյան»-ում: