ԱՄՆ ռազմական ուղղաթիռը վթարվել է Իրաքում
Իրաքի արևմուտքում ԱՄՆ ռազմական ուղղաթիռը կործանվել է: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ հղում տալով «Reuters» լրատվական գործակալությանը:
Գործակալության տվյալներով՝ վթարված «HH-60 Pave» ուղղաթիռում 7 մարդ է եղել‚ որոնց կենդանի լինելու մասին տեղեկություն դեռևս չի հաղորդվել: Փրկարարների խումբն արդեն դեպքի վայրում է: Իշխանության ներկայացուցիչները նաև հայտնել են‚ որ տեղեկություն այն մասին‚ թե ինքնաթիռը խոցվել է‚ դեռևս չի ստացվել:
Ինչպես ներկայացնում է գործակալությունը‚ որոնողափրկարարական գործողություններ կատարելու համար նախատեսված ուղղաթիռը վթարի է ենթարկվել Անբար նահանգում: