Փաշինյանը Հայաստանում քաղցկեղից մահացության բարձր ցուցանիշի հարցը ԱԺ–ում քննարկելու առաջարկությամբ հանդես եկավ
ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն առաջարկեց քննարել քաղցկեղի հետ կապված վերջին զեկույցը, ըստ որի՝ ուռուցքային հիվանդություններից մահացության ցուցանիշով Հայաստանը 172 երկրների շարքում զբաղեցնում է երկրորդ տեղը:
Նիստին հիմնական զեկուցող առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը նշեց, որ Հայաստանում քաղցկեղից մահանում է շուրջ 5000 մարդ:
Հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանն իր հերթին առաջարկեց հանձնաժողովում քննարկելոչ միայն քաղցկեղը այլ ևս 2-3 հիվանդություն, որոնք մահացության հիմնական պատճառն են հանդիսանում։ «2017 թվականին մահացել է 27 000 մարդ, որից 15 հազարը արյան շրջանառության, 5700-ը՝ քաղցկեղի պատճառով»,-ասաց նա:
Սերգեյ Խաչատրյանը նշեց, որ ըստ միջազգային դասակարգման նշված հիվանդությունները համարվում են ոչ վարակիչ հիվանդություններ, և առաջարկեց քննարկումներ կազմակերպել ոչ վարակիչ հիվանդությունների շուրջ։