Նոր ռուսական միջուկային զենքը սպառնալիք է հանդիսանում երկրագնդի համար
«Статус-6» նոր ստորջրյա անօդաչուն կարող է մի ամբողջ մայրցամաք հողին հավասարացնել: Այս մասին ասել է միջուկային զենքով զբաղվող Սթիվեն Շվարցը՝ Business Insider-ին տված հարցազրույցի ժամանակ: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն:
Փորձագետի կարծիքով, երկրի մակերեսին մոտ կամ մակերեսի վրա միջուկային զենքի պայթեցումը կհանգեցնի ռադիոակտիվ արտահոսքի: Պայթյունի ժամանակ առաջացած կրակե ամպը կցնցի հողը կամ ջուրը՝ աղտոտելով դրանք ռադիոնուկլիդներով, որից հետո մասնիկներն տարածվում են մթնոլորտում:
ԱՄՆ-ի միջուկային զենքը նախատեսված է թշնամու տարածքում զանգվածային ոչնչացման համար, այս զենքի՝ օդում պայթելու հետևանքով ցնցումների ալիք կբարձրանա: Արդյունքում՝ քաղաքը, որի վրա տեղի է ունեցել պայթյունը, գրեթե ամբողջությամբ ոչնչանում է, սակայն ռադիոակտիվ աղտոտումը կլինի նվազագույն մակարդակի: Միևնույն ժամանակ, ըստ լուրերի, «Статус-6»-ը ոչ միայն պայթելու է ջրում, այլ այն պարունակում է կոբալտ -59: Արդյունքում նեյտրոնային իզոտոպը կփոխվի ռադիոակտիվ կոբալտ -60-ի:
Փոշի և ջուր պարունակող կոբալտ -60-ի պայթյունից հետո, այն կարող է տարածվել էպիկենտրոնից հաղարավոր կիլոմետր ետավորության վրա: Եթե «Статус-6»-ը պայթոցնեն Վաշինգտոնում, ապա ռադիոակտիվ ալիքները կտարածվեն մինչև Կանադա և Մեքսիկա: Այս ամենից հետո ավելի քան 50 տարի է պետք ֆոնային արժեքներ վերադառնալու համար: Շվարցի խոսքերով, այս ընթացքում ամբողջ աղտոտված տարածքները կյանքի համար պիտանի չեն լինի: Մարդիկ, ովքեր այդ ընթացքում գետնի տակ թաքնված լինեն և եթե դուրս գալու փորձ կատարեն, ապա նրանց սպասվում է մահացու ճառագայթահարում:
Ինչպես գրում է Business Insider-ը, ԱՄՆ-ի միջուկային զենքը մշակվում է ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտների ոչնչացման համար: