Ջեյ Լոն երիտասարդ տարիքում սեռական ոտնձգության է ենթարկվել
Դերասանուհի և երգչուհի Ջենիֆեր Լոպեսը հայտնել է‚ որ սեռական ոտնձգությունների է ենթարկվել‚ երբ անչափահաս էր: Նրա խոսքերը ներկայացրել է «Harper’s Bazaar»-ը:
Դերասանուհու խոսքով՝ դա տեղի է ունեցել կինոյի իր սկզբնական կարիերայում: Քաստինգներից մեկի ժամանակ իրեն անբարո առաջարկություններ է արել ռեժիսորը: Կինեմատոգրաֆիստը նրան խնդրել է հանել շապիկը և ցույց տալ կրծքերը: Լոպեսն ընդգծել է‚ որ չի մերկացել տղամարդու առաջ: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
«Երբ ես հրաժարվեցի‚ սարսափեցի իմ արարքից: Ես հիշում եմ‚ որ սիրտս քիչ էր մնում դուրս գար‚ ես մտածում էի. «Ի՞նչ արեցի ես: Այս տղամարդն ախր ուզում է ինձ դեր տալ: Դա իմ առաջին ֆիլմերից մեկն էր»‚- ասել է դերասանուհին:
Լոպեսը չի բավահայտել ռեժիսորի անունը: