Քլոե Քարդաշյանը հղիության 8-րդ ամսում մերկացել է (լուսանկարներ)
Քարդաշյանների աստղային ընտանիքում նոր սերնդին են սպասում. Քիմից և Քայլիից հետո շուտով կմայրանա նաև Քլոե Քարդաշյանը:
Ապագա մայրիկը որոշել է հասցնել վայելել հղիության նախավերջին ամիսը և մասնակցել է անսովոր ֆոտոշարքում՝ սեփական «Good American» հագուստի բրենդի համար: Այս մասին գրում է Life.ru-ն:
Քլոեն ներկայացել է կիսամերկ վիճակում՝ գովազդելով միայն հղիների համար նախատեսված ջինսերը և ձեռքով փակելով կրծքերը:
Քլոեի խոսքով՝ ինքն աշխատել է մարմնի տարբեր քաշ ունեցող կանանց համար ջինսեր ստեղծելու վրա: