Քիմ Քարդաշյանը խոսել է, թե ինչպես կցանկանար տեսնել իր մահվան արարողությունը
Քիմ Քարդաշյանը չի դադարում զարմացնել իր երկրպագուներին նոր լուսանկարներով: «Elle» ամսագրի կողմից վերջերս հրապարակված հարցազրույցներից մեկի ժամանակ աստղը խոսել է իր և իր ընտանիքի մասին: 37-ամյա Քիմը պատմել է, որ իր ոճի հիմնական քննադատողներից է Քանյե Ուեսթնը: Նա խոստովանել է, որ Քայնեն իսկապես արգելել է իրեն մեծ ու արևային ակնոցներ կրել: Նա երբեմն այդ մասին ասել է էլեկտրոնային տարբերակով:
-Նա ինձ ոգեշնչող նամակներ է ուղարկում: Եվ դա մեծ ազդեցություն է ունենում ինձ վրա:
Քիմը, ով շատ է սիրում իր սոցիալական ցանցերում սադրիչ լուսանկարներ հրապարակել, նաև նշել է, որ նա կշարունակի հրապուրիչ լուսանկարներ հրապարակել, չնայած նրան, որ երեք երեխաների մայրն է: Այս վարքագծում նա ամոթալի բան չի տեսնում:
Ի դեպ, աստղը խոստովանել է նաև, որ արդեն պլանավորել է, թե ինչպես է ցանկանում տեսնել իր մահվան արարողությունը, նա ասել է, թե ինչպես պետք է մազերը դնեն և ինչպիսի դիմահարդարում պետք է անեն:
-Եթե ես այնքան հիվանդ լինեմ, որ չկարողանամ արտահայտել մտքերս, ապա ուզում եմ, որ իմ դիմահարդարումը, մազերը և մանիկյուրը լինել կատարյալ: Ես ուզում եմ որքան հնարավոր է լավ տեսք ունենալ: