Որո՞նք են աշխարհի ամենաէժան քաղաքները
Աշխարհի ամենաէժան քաղաք են անվանել Դամասկոսը՝ Սիրիայի մայրաքաղաքը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «The Economist Group»-ին:
Էժան քաղաքների ցանկում են հայտնվել նաև Կարակասը‚ Լագոսը‚ Ալմաթին:
Աշխարհի ամենաթանկարժեք քաղաքների ցանկը հինգերորդ անգամ անընդմեջ ղեկավարել է Սինգապուրը‚ որին հաջորդել են Փարիզը‚ Ցյուրիխը‚ Հոնկոնգը‚ Օսլոն‚ Ժնևը‚ Սեուլը‚ Կոպենհագենը:
Որպես հիմք վերցրել են Նյու Յորքի կենսամակարդակը: