Apple-ը ժամանակավորապես դադարեցրել է Չինաստանում iPhone-ի նոր մոդելների արտադրությունը
Apple-ը Չինաստանի իր գործարաններից մեկում ժամանակավորապես դադարեցրել է iPhone- ի նոր մոդելների արտադրությունը: Պատճառը կորպորացիայի տեղական տեխնոլոգիական գործընկերոջ կողմից ոչ պաշտոնական բաղադրիչների օգտագործումն է:
Ինչպես հաղորդում է MacRumors-ը՝ հղում անելով Commercial Times չինական հրատարակությանը, խնդիրներն առաջացել են Wistron գործարանում, որտեղ իբրև թե օգտագործվել են «չարտոնվագրված բաղադրիչներ»:
Արդյունքում, գործարանի աշխատանքը երկու շաբաթով կասեցվել է՝ մինչև բոլոր հանգամանքները կճշտվեն:
Սակայն Wistron-ի ներկայացուցիչներըհերքել են ոչ լիցենզավորված բաղադրիչների օգտագործման մասին տեղեկատվությունը: