Ելիզավետա 2-րդ թագուհին իր համաձայնությունն է տվել արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի ամուսնությանը (լուսանկարներ)
Չնայած արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի հարսանիքի մասին խոսվում էր դեռ անցած տարի, Ելիզավետա 2-րդ թագուհին այս առիթով պաշտոնական հայտարարություն մինչ օրս չէր արել:
Բուքինգհեմյան պալատն այսօր հայտնել է թագուհու հայտարարության մասին, որտեղ նա իր պաշտոնական համաձայնությունն է տվել թոռան՝ արքայազն Հարիի, և դերասանուհի Մեգան Մարքլի ամուսնությանը: Այս մասին գրում է spletnik.ru-ն:
«Ես իմ համաձայնությունն եմ տալիս իմ ամենասիրելի թոռան՝ արքայազն Հարիի և Մեգան Մարքլի ամուսնությանը: Այս համաձայնությունը պետք է կնքվի և պահվի Գաղտնի Խորհրդի գրառումներում», - ասել է Ելիզավետա 2-րդ թագուհին: Նման հայտարարությամբ թագուհին հանդես էր եկել նաև 2011թ.-ին՝ Քեյթ Միդլթոնի և արքայազն Ուիլյամի հարսանեկան արարողությունից առաջ:
Հիշեցնենք, որ արքայազն Հարիի և Մեգան Մարքլի հարսանեկան արարողությունը, որը տեղի կունենա մայիսի 19-ին, ունի բոլոր նախադրյալները՝ «տարվա հարսանիք» տիտղոսին արժանանալու համար: