Երևանում բժիշկները փրկել են ինքնասպանության փորձ կատարած՝ երևանյան ակումբներից մեկի պարուհու կյանքը
Մարտի 14-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնի բժիշկները փրկել են Ղրղստանի Հանրապետության քաղաքացի, 27-ամյա Լինարա Դ.-ի կյանքը:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 21:30-ի սահմաններում Լինարա Դ.-ն Արաբկիր վարչական շրջանում իր կողմից վարձակալած տանը ինքնասպանություն գործելու նպատակով խմել է մեծ քանակի դեղահաբեր:
Նրան «դեղորայքային թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխել և «Արմենիա» բժշկական կենտրոնի բժիշկները կարողացել են փրկել նրա կյանքը:
Փաստի առթիվ Ոստիկանության Արաբկիրի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում նախապատրաստված նյութերը փոխանցվել են նույն բաժնի հետաքննչական բաժանմունք:
Փոխանցված տեղեկությունների համաձայն՝ Լինարա Դ.-ն աշխատում է երևանյան ակումբներից մեկում՝ որպես պարուհի: