Արոնյանը կրկին ոչ-ոքի խաղաց Հավակնորդների մրցաշարում
Բեռլինում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի 5-րդ տուրում Արոնյանի մրցակիցը Ռուսաստանը ներկայացնող Ալեքսանդր Գրշչյուկն էր։ Լևոնը սպիտակներով ոչ-ոքի խաղաց մրցակցի հետ։ Պարտիան ավարտվեց 42-րդ քայլին։
Հիշեցնենք, որ Բեռլինում ընթացող մրցաշարում նա մինչ այս 1 հաղթնակ է տարել, 2 անգամ ոչ-ոքի է խաղացել ու կրել 1 պարտություն: Հաղթել է ռուս Սերգեյ Կարյակինին: Միավորները կիսել է չինացի Լիժեն Դինի և ադրբեջանցի Շախրիյար Մամեդյարովի հետ: Պարտվել է ռուս Վլադիմիր Կրամնիկին:
Հավելենք նաև, որ մրցաշարը կավարտվի մարտի 28-ին: Իսկ Արոնյանի հաջորդ մրցակիցը կլինի ամերիկացի Ուեսլի Սոն: