Մարիխուանա աճեցնող հիվանդ թոշակառուն ներման է արժանացել (լուսանկարներ)
Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելան հրապարակայնորեն ներում է շնորհել սեփական օգտագործման համար մարիխուանա աճեցնող հիվանդ թոշակառուին:
Տղամարդու նկատմամբ կիրառված հինգ ամսով բանտարկությունը և 800 եվրոյի չափով տուգանքը չեղյալ է համարվել:
Բույսը հայտնաբերվել է 63-ամյա թոշակառուի տանը: Վերջինս ՄԻԱՎ-ի վարակակիր է, ինչպես նաև տառապում է շաքարային դիաբետով, հեպատիտով և լյարդի բորբոքումով, այդ պատճառով էլ չի կարող ընդունել սովորական ցավազրկող միջոցներ: