Ի՞նչ նվեր է տարել Լիբանան վարչապետը. Պարզվում է՝ կառավարությունը ևս հետ չի մնում քաղաքապետարանից
Հայաստանի գերատեսչությունները հուշանվերների գնումների հարցում մեկը մյուսի հետ մրցավազքի են դուրս եկել:
Բազմաթիվ անգամ անդրադարձ է կատարվել գերատեսչությունների կողմից գնված թանկարժեք հուշանվերներին՝ թե՛ նկարի, թե՛ կոնյակի տեսքով: Ինչպես հայտնի է՝ հուշանվերների գնումների մեջ ամենափորձառու գերատեսչություններից է արտաքին գործերի նախարարությունը, Երևանի քաղաքապետարանը: «Ժողովուրդ» օրաթերթը գրում էՙ նրանցից ետ չի մնում նաև կառավարությունը: Նրանց հայտնի է դարձել, որ կառավարության աշխատակազմը գնել է մեկ հատ նկար՝ 728 հազար դրամով: Մասնավորապես գնվել է Արթուր Շարաֆյանի հեղինակած նկարներից՝ «Անտառային տրամադրություն» կտավը, թե ում են նվիրելու այս նկարը, պարզ չէ. հավանաբար, Կարեն Կարապետյանը որոշել է այն իր հետ որպես նվեր տանել Լիբանան՝ վերջին այցի շրջանակներում: