Մխիթարյանը շատ արագ ինտեգրվեց թիմին. Վենգեր
«Անգլիական «Արսենալ»-ի մարզիչ Արսեն Վենգերը բարձր է գնահատել հայազգի հարմարվելու փուլն ակումբում։
Վենգերն ասել է. «Նա շատ արագ ինտեգրվեց թիմին։ Կարծում եմ՝ մեր խաղաոճը համապատասխանում է Մխիթարյանին։ Նրան լավ ընդունեցինք թիմում։ Նրա ֆուտբոլային մակարդակն օգնեց հարմարվելու գործընթացում»։
Մարզիչը հավելել է նաև, որ Մխիթարյանին օգնել է նաև այն փաստը, որ արտասահմանյան թիմերում և գիտի, թե ինչպես պետք է վարվել։